ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Հայ դերասանուհի Մարի Պետրոսյանի նախկին ամուսինը կալանավորվել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության կասկածանքով։
Դերասան Մարի Պետրոսյանի նախկին ամուսինը կալանավորվել է բռնության մասին հաղորդումից հետո
© Photo : Social media of Mari Petrosyan
«Քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործություն) և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործություն):Նրանկալանավորել են», - նշել են ՀՀ Քննչական կոմիտեից։
«Ազիզյանները» հեռուստասերիալի դերասանուհի ՄարիՊետրոսյանը սոցցանցերում հայտնել է, որ բռնության է ենթարկվել և բռնության հետքերով լուսանկար է հրապարակել: Ավելի ուշ նա նաև հայտնել է, որ ոստիկանությունն արձագանքել է, իսկ նախկին ամուսինը կրելու է օրենքով նախատեսված պատիժը:Դերասանուհին հայտնել է, որ երեխաների հետ գտնվում է անվտանգ վայրում։
Նա ամուսնալուծված է, ունի երեք երեխա։