ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Բրյանսկի մարզում կամիկաձե ԱԹՍ-ների հարվածի հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը՝ «կամիկաձե» ԱԹՍ-ների օգնությամբ գրոհել են Զլինկովսկի շրջանի Կոժանովկա գյուղը։ Ցավոք, Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։