Վերաբերվեք ինչպես ձեր տանը․ Ավինյանը՝ Երևանում արվող նախագծերի մասով պահանջ ներկայացրեց

Երևանի վարչական շրջաններում այցերի ժամանակ Տիգրան Ավինյանը սանմաքրման և աղբահանության մասով խնդիրներ էլ է նկատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանում ահռելի թվով նախագծեր են իրականացվում, բայց էական թերություններ են նկատվում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Անակնկալ այցերով սկսել եմ լինել տարբեր վարչական շրջաններում, արդեն 2-ում եղել եմ։ Ահռելի գործ է արվում, բայց տեսնում եմ նաև խնդիրներ, ու դրանք կապված են աղբահնության և սանմաքրման հետ։ Մենք այդ հարցերում պետք է անթերի գործենք, խնդիրներն էլ պետք է լրիվ լուծենք, ոչ թե կիսալուծենք։ Նախագծերի մասով էլ էական թերություններ եմ տեսնում։ Պահանջում եմ, որ վարչական շրջանների ղեկավարներն այդ նախագծերին վերաբերվեն որպես սեփական տանն արվող նախագծերի։ Բացառում եմ, որ ձեր տներում աթոռը ճոճվի կամ քարը ծուռ դրված լինի»,- նշեց Ավինյանը։
Ընդգծեց՝ ինքն էլ վարչական ղեկավարների կատարած աշխատանքները գնահատելու է ըստ նրանց վերաբերմունքի։