Թրամփը մտադիր է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն ահաբեկչական ճանաչել. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը . Արխիվային լուսանկար
Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը օրինագիծ էր ներկայացրել ԱՄՆ-ում «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը (ՌԴ-ում ահաբեկչական է ճանաչված) ահաբեկչական ճանաչել ԱՄՆ-ում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտնել է Սպիտակ տունը։
«Թրամփը խոստանում է «Մուսուլման եղբայրներին» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն», - գրել է Սպիտակ տունը «X» սոցցանցում:
Հուլիսին հանրապետական սենատոր Թեդ Քրուզը օրինագիծ էր ներկայացրել ԱՄՆ-ում «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մասին: