ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Զապորոժիեի մարզի Զատիշիե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Արևելք» զորախմբի ստորաբաժանումներն ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Զապորոժիեի մարզի Զատիշիե բնակավայրը», – ասվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
ՀիշեցնենՌուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։