ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆպետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի հարցովԺնևում կայացած կիրակնօրյա բանակցությունները լավագույն օրն է անվանել հակամարտության կարգավորման ողջ ընթացքում:
«Ես կասեի, հնարավոր է, սա լավագույն հանդիպումն ու օրն է, որ մենք ունեցել ենք այս ամբողջ գործընթացի ընթացքում՝ սկսած հունվարից, երբ մենք (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը - խմբ.) ստանձնեցինք պաշտոնը», - հայտարարել Է նա լրագրողներին: Միևնույն ժամանակ Ռուբիոն հավելել է, որ բանակցությունների մասնակիցները անհրաժեշտ աշխատանք ունեն կատարելու, և դրանով ներկայումս զբաղված են ԱՄՆ-ի և Ուկրաինայի թիմերը:
Ավելի վաղԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը բաց է պահում բանակցությունների համար և մնում է Անքորիջում քննարկումների հարթակում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նոյեմբերի 21-ին ելույթ ունենալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում, սակայն ՌԴ-ի հետ առարկայական այդ տեքստն այս պահին չի քննարկվում: Նրա ենթադրությամբ՝ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ վարչակազմին, հավանաբար, չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնել մարտի դաշտում։Նրանցդիրքորոշումը կապված է մարտի դաշտում իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայության հետ, նշել Է Պուտինը։