Փաշինյանը ցավակցել է Պուտինին Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Սիմոնյանն իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ լեգենդար մարզիչ և ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ: Համապատասխան հեռագիրը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին»,- նշված է հեռագրում։
Փաշինյանը հիշեցրել է, որ Նիկիտա Սիմոնյանն իր երկարատև և հագեցած գործունեության համար արժանացել ՀՀ և ՌԴ պետական պարգևների, իսկ նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ոգեշնչման աղբյուր են լինելու բազմաթիվ սերունդների համար։
Փաշինյանը խնդրել է Պուտինին անձամբ իր և հայ ժողովրդի անունից ցավակցական խոսքեր փոխանցել լեգենդար մարզչի ընտանիքին։
Նշենք, որ լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ի երեկոյան՝ 99 տարեկանում:
Սիմոնյանն անջնջելի հետք է թողել հայկական ֆուտբոլի պատմության մեջ. ԿԳՄՍՆ