ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրին կից անտառներում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել։ Ինչպես հայտնում է Բերդի համայնքապետարանը, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
© Photo : press office of the Berd Municipality
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն 4-րդ օրն է՝ Տավուշի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել, այդ թվում` Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում։
Ըստ Բերդի համայնքապետարանի` Նավուր բնակավայրին հարակից անտառներում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են համայնքապետարանի և համայնքի վարչական տարածքների շուրջ հիսուն աշխատակիցներ։