Իրանցի ֆուտբոլիստ Սոհրաբյանը հեռացվել է ակումբից սոցցանցերում հայտնված տեսանյութի պատճառով

Ֆուտբոլիստը հայտարարել է, որ տեսանյութը նկարահանվել է մի քանի տարի առաջ և համացանցում տեղադրվել է անբարյացակամ անձի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրանի «Էսթեղլալ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Արմին Սոհրաբյանը ժամանակավոր հեռացվել է ակումբից այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում նա ալկոհոլով բաժակ է բռնել ձեռքին։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Իրանում ալկոհոլի օգտագործումը խստիվ արգելված է։
Տեսանյութը քննադատության է առաջացրել 30-ամյա մարզիկի հասցեին։ Հրապարակումից հետո գործը փոխանցվել է ակումբի կարգապահական կոմիտե։ Սոհրաբյանը հեռացվել է մարզումներից մինչև հետաքննության ավարտը։
Թուրքիայում 102 ֆուտբոլիստ է որակազրկվել
Արմին Սոհրաբյանը ներողություն է խնդրել և համացանցում գրել, որ տվյալ տեսանյութը նկարահանվել է մի քանի տարի առաջ և տեղադրվել է համացանցում անբարյացակամ անձի կողմից։