ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Պակիստանի ոստիկանությունը Փեշավարում դաշնային ոստիկանական ուժերի գլխամասի վրա հարձակված երեք մահապարտ ահաբեկիչների է վերացրել, հաղորդում է Dawn հեռուստաալիքը։
«Հարձակումը տեղի է ունեցել ժամը 6:11-ին։ Նախ մահապարտը ահաբեկչություն է իրականացրել դաշնային ոստիկանական ուժերի շտաբի դարպասների մոտ, պայթյունից հետո ևս երկու մահապարտ փորձել են ներխուժել շենք, սակայն սպանվել են», – հայտնել է Փեշավարի ոստիկանության սպա Միան Սայիդը։
Ոստիկանությունը և փրկարարական խմբերը դեպքի վայր են ժամանել մի քանի րոպեի ընթացքում, որից հետո զինվորականները արագորեն շղթայել են տարածքը։ Նա նշել է, որ պայթյունից անմիջապես հետո սկսված հրաձգությունը շուտով մարել է, քանի որ անվտանգության ուժերը իրավիճակը վերահսկողության տակ են վերցրել։
Միջադեպի հետևանքով ոստիկանության առնվազն 3 աշխատակից է զոհվել, 2-ը՝ տուժել, ևս առնվազն 6 քաղաքացիական անձ վիրավորվել է։