Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերվա ընթացքում ՌԴ 4 մարզերի, Սև և Ազովի ծովերի վրա 93 ուկրաինական անօդաչու է խոցվել

Բելգորոդի մարզի երկնքում 45 անօդաչու է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ համակարգերը անցած գիշերվա ընթացքում 93 ուկրաինական անօդաչու են խոցել Ռուսաստանի 4 մարզերի, Սև և Ազովի ծովերի վրա, հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ինքնաթիռատիպ 93 անօդաչու են որսացել և ոչնչացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրանցից 45-ը ոչնչացվել է Բելգորոդի մարզի վրա, 9-ը՝ Կրասնոդարի երկրամասի և 7-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզի վրա։
Բացի այդ 4 անօդաչու խոցվել է Վորոնեժի մարզի երկնքում, 20-ը՝ Սև ծովի և 8-ը՝ Ազովի ծովի վրա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։