Թրամփը դեմոկրատ կոնգրեսականներին մեղադրել է ապստամբություն սադրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ այդ քաղաքական գործիչները «հենց հիմա պետք է բանտում լինեiն»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճան է անվանել և ապստամբության հրահրման մեջ է մեղադրել դեմոկրատ կոնգրեսականներին` ամերիկացի զինվորականներին իր հրամաններին չհնազանդվելու կոչերի պատճառով: Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։
«Դավաճանները, որոնք զինվորականներին հրամայել են չենթարկվել իմ հրամաններին, պետք է հիմա բանտում լինեն, այլ ոչ թե կեղծ լուրեր շաղ տան ցանցերում` փորձելով բացատրել, որ իրենց ասածը թույլատրելի է։ Դա թույլատրելի չէր և երբեք չէր լինի: Դա ապստամբության կոչ է, իսկ ապստամբության հրահրումը լուրջ հանցագործություն է։ Նրանց ասածիn այլ մեկնաբանություն լինել չի կարող»,-գրել է ԱՄՆ ղեկավարը։
Նա նաև հավելել է, որ իր խոսքերի հետ համաձայն են շատ իրավաբաններ: Թրամփը նշել է, որ նախկինում նման գործողությունների համար կարող էր անգամ մահապատիժ սպառնալ:
Ավելի վաղ կոնգրեսականները, որոնք բանակում ծառայելու կամ հետախուզությունում աշխատելու փորձ ունեն, կոչ էին արել զինվորականներին չկատարել Թրամփի վարչակազմի` օրենքին հակասող հրամանները: