Սյունիքի մարզում 3 նոր սահմանապահ ուղեկալ է բացվել

Նոր սահմանապահ ուղեկալ Սյունիքում
ՀՀ ԱԱԾ տնօրենը շրջայց է կատարել նորակառույց երեք ուղեկալներում՝ ծանոթացել զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում երեք նոր սահմանապահ ուղեկալ է բացվել։ Տեղեկոթյունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նոր սահմանապահ ուղեկալ Սյունիքում
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նոր սահմանապահ ուղեկալ Սյունիքում
ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շրջայց է կատարել նորակառույց երեք ուղեկալներում, ծանոթացել զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։
Այցի ընթացքում Անդրանիկ Սիմոնյանը ծանոթացել է նաև նորակառույց ուղեկալների սպայական կացարանների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են ուղեկալներում սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։