ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի մարտական ավիացիան հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական իրազեկ աղբյուրը:
«Ալ-Արիդ փողոցում գտնվող բնակելի շենքն օդից ենթարկվել է թշնամու հարվածին»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Իսրայելի հարձակման հետևանքով Բեյրութի արվարձանում 1 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Նախօրեին իսրայելական օդուժը հարվածներ էր հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շրջաններին։ Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավիացիան 16 հարված է հասցրել մի քանի շրջանների, այդ թվում՝ Բեքաայի Շմեսթար լեռնային շրջանի ուղղությամբ:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում:
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին նրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար: