ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Իրանի ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակվել բրիգադի գեներալ Ալի Ջահանշահին, հաղորդում է Tasnim-ը:
Իր ուղերձում Ջահանշահին հայտարարել է, որ բանակը ձգտելու է բարձրացնել արդյունավետությունը և հագեցվածությունը` ժամանակակից սպառնալիքներին արձագանքելու համար, օգտագործելով առկա փորձը և նորագույն տեխնոլոգիաները:
Նրա խոսքով` ցամաքային զորքերը գիտելիքների և նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես` արհեստական բանականության օգտագործման շնորհիվ այսօր հասել են մարտունակության բարձր մակարդակի:
Ջահանշահին այդ պաշտոնում փոխարինել է Քիումարս Հեյդարիին, որը պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից: