ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձեր են կատարում Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին սպանելու համար, գրում Է ISNA-ն:
Սպառնալիքները, Խաթիբի խոսքով, ներառում են հնարավոր «մահափորձեր և հարձակումներ», քանի որ Խամենեին Իսլամական Հանրապետության հենարանն է: Իրանի հակառակորդների նման մտադրությունները հազվադեպ էին մինչև հունիսին Իրանի և Իսրայելի միջև պատերազմը, սակայն հետախուզության նախարարը հիշեցրել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը թիրախավորել է երկրի պաշտոնյաներին և միջուկային օբյեկտներին:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իսրայելը բախվել է «սեփական գերատեսչություններում Իրանի օգտին ներթափանցման և լրտեսության համաճարակի»` վկայակոչելով Իսրայելի ռազմաօդային ուժերի սպայի վերջերս տեղի ունեցած ձերբակալությունը։ Սպան մեղադրվում է Թեհրանի օգտին լրտեսության համար: Խաթիբը նշել է, որ Իրանին են փոխանցվել գաղտնի միջուկային և անվտանգության վերաբերյալ առանձնապես արժեքավոր փաստաթղթեր: