ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները, ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ձևավորված ամուր պատմական հիմքերի և ընդհանուր արժեքների վրա: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների»,–ասված է ուղերձում։
Փաշինյանը Լիբանանի վարչապետին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում: