ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները չեն խաթարի իր շահերը պաշտպանելու Թեհրանի վճռականությունը, սակայն սահմանափակող միջոցները վնաս են հասցնում Թեհրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքին (ՌԴ-ի հետ համագործակցության համար` խմբ.), ապա մենք ամեն օր բախվում ենք ԱՄՆ-ի պատժամիջոցային փաթեթներին, դա հին պատմություն է։ Անշուշտ, պատժամիջոցները մեզ վնաս են հասցնում, բայց ոչ մի դեպքում չեն կարող խաթարել իրավունքները և մեր շահերը պաշտպանելու մեր վճռականությունը»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Միևնույն ժամանակ Բաղային հավելել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները նույն շարքում են այն սպառնալիքների հետ, որոնք ԱՄՆ-ն հնչեցնում է նաև այլ երկրների նկատմամբ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագծում կարող է ավելացնել նաև Իրանի հետ համագործակցության արգելքը: