Զինյալները Նիգերիայում 303 աշակերտ և 12 ուսուցիչ են առևանգել կաթոլիկ դպրոցից․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահն ավելի վաղ Նիգերիան անվանել էր քրիստոնյաների ենթադրյալ ցեղասպանության հետ կապված «հատուկ մտահոգություն առաջացնող երկիր»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Գրոհայիններն ավելի քան 300 մարդու են առևանգել Նիգերիայի Նիգեր նահանգի Սուրբ Մարիամ կաթոլիկ դպրոցից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները:
Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիան հայտարարել է, որ նոյեմբերի 21–ի առավոտյան զանգվածային առևանգումից հետո ստուգման արդյունքում նոր տվյալներ են ստացվել:
«Առևանգվածների ընդհանուր թիվը կազմում է 303 աշակերտ և 12 ուսուցիչ», – ասվում է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիգերիան դասել էր «հատուկ մտահոգության առարկա» երկրների շարքին՝ իսլամիստների կողմից քրիստոնյա նիգերիացիների նկատմամբ իրականացված ենթադրյալ ցեղասպանության պատճառով։ Նա մեղադրել էր Նիգերիայի իշխանություններին անգործության մեջ և չէր բացառել երկրի վրա ռազմական կամ օդային հարվածները։
Նիգերիայում մի խումբ գրոհայիններ հարձակվել են եկեղեցու վրա, կան զոհեր