Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն համակցված հարված է հասցրել Էներգոդարի ուղղությամբ. կա վիրավոր

Տուժածի առողջական վիճակը բավարար է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրետանիով և ԱԹՍ-ով համակցված հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի արբանյակ-քաղաքի` Էնեերգոդարի բնակելի թաղամասին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«Ուկրաինայի զինված կազմավորումները համակցված հարված են հասցրել մեր քաղաքի բնակելի շրջանին։ Կիրառվել են հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Հարվածի հետևանքով վիրավորվել է 1949 թվականին ծնված մի տղամարդ», - գրել է Պուխովը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածի գիտակցությունը տեղն է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Վիճակը բավարար է:
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: