ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Զվանովկա և Զապորոժիեի մարզի Նովոյե Զապորոժիե բնակավայրերըշ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Զորքերի «Հարավ» խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զվանովկա բնակավայրը», – ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Զապորոժիեի մարզի Նովոյե Զապորոժիե բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում:
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։