Կրակը վերահսկելի է. ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հաղորդել Ճամբարակի հրդեհից

Նախնական տվյալներով` 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջին բռնկված հրդեհը վերահսկելի է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհաշիջման աշխատանքները կատարում են 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։
«Նախնական տվյալներով` 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ»,– նշվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից։
Հիշեցնենք` ըստ նախնական տվյալների` Գեղարքունիքի մարզում այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։