ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՕՊ ուժերը հետ են մղել ՌԴ Սամարայի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների վրա հարձակումը, Սիզրանում երկու մարդ զոհվել է ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով, ևս երկուսը տուժել են: Այս մասին մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է սոցիալական ցանցերում:
«ԱԹՍ-ների հարձակում է իրականացվել Սամարայի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների վրա։ Թշնամու թիրախները վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներն էին։ ՀՕՊ ուժերի կողմից հարձակումը հետ է մղվել։ Խորին վշտով հայտնում եմ, որ Սիզրանում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել: Երկու մարդ տուժել է», - նշել է Ֆեդորիշչևը։
Ինչպես նշել է մարզպետը, տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։