ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. գայլերի ոհմակը հոշոտել է 28 գլուխ ոչխար։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա գյուղի բնակիչ 57-ամյա Հարություն Ասատրյանը իր և գյուղի մի քանի բնակիչներին պատկանող ոչխարները հերթական անգամ արոտավայր տանելու ժամին ականատես է եղել սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարանի։
Հարություն Ասատրյանին և այլ գյուղացիների պատկանող 28 գլուխ վիրավոր ոչխարները հայտնաբերվել են տներից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։
Պարզվել է, որ ևս 15 գլուխ ոչխար կորած է։
Դեպքի մասին արդեն տեղեկացրել են վարչական շրջանի ղեկավարին, դիմել են նաև ՆԳՆ։
Դեպքի մասին արդեն տեղեկացրել են վարչական շրջանի ղեկավարին, դիմել են նաև ՆԳՆ։