Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում ԱԹՍ-ն հարվածել է առևտրային օբյեկտին. կա 2 վիրավոր

Վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքում հարվածել է առևտրային օբյեկտի տարածքին, վիրավորվել է երկու տղամարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վալույկի քաղաքում անօդաչու սարքը հարվածել է կոմերցիոն օբյեկտի տարածքին։ Մի տղամարդ ձեռքի և ազդրի բեկորային վնասվածքներով Վալույայի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության բրիգադի կողմից: Երկրորդ տուժածը, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բուժօգնություն է ստանում վերակենդանացման բաժանմունքում։ Պայթյունի հետևանքով բեռնատար ավտոմեքենա է բռնկվել. հրշեջ հաշվարկները մարել են հրդեհը: Վնասվել են նաև հովանոցն ու սարքավորումները», - գրել է նա Telegram-ալիքում։
Նշվում է, որ Գրայվորոնսկի շրջանի Գլոտովո գյուղում դրոնը հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա. վնասվել են մեքենայի դուռն ու թափքը: Բացի այդ, երկրորդ FPV-դրոնը պայթեցվել է մասնավոր տան մոտ․ վնասվել են ապակիները։
Ռուբիոն հաստատել է Ուկրաինայի հարցով ծրագրի գոյությունը և կոչ է արել զիջումների գնալ
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։