Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պեսկովը՝ ՌԴ ԶՈւ գործողությունների մասին. դա խաղաղ լուծում պարտադրելն է Զելենսկու ռեժիմին

Կրեմլում չգիտեն, թե ինչ հիմքով են տարածվում լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն ակնկալում է մինչև նոյեմբերի 27-ը Կիևի կողմից Թրամփի «խաղաղ պլանի» ստորագրումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով ՌԴ ԶՈւ գործողությունների մասին, հայտարարել է, որ դա Վլադիմիր Զելենսկուն և նրա ռեժիմին խաղաղ լուծում պարտադրելն է, շարունակելը Կիևի համար անիմաստ է և վտանգավոր:
«Նրա (Զելենսկու - խմբ.) համար ազատորեն որոշումներ կայացնելու տարածքը կրճատվում է ռուսական զինված ուժերի հարձակողական գործողությունների հետևանքով։ Եվ սա նույնիսկ պատերազմի մասին չէ, այլ հենց հարցի խաղաղ լուծումը Զելենսկուն և նրա ռեժիմին պարտադրելու։ Շարունակությունը նրանց համար անիմաստ է և վտանգավոր», - ասել է նա լրագրողներին։
Պեսկովը կրկնել է Զախարովայի խոսքերը, որ Մոսկվան պաշտոնապես ոչինչ չի ստացել Ուկրաինայում կարգավորման ամերիկյան ծրագրի վերաբերյալ, կետերի առարկայական քննարկում չի եղել: Խաղաղ պլանի վերաբերյալ ամերիկյան կողմը որոշակի նկատառումներ ունի, բայց առարկայորեն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ոչինչ չեն քննարկում։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Կիևը պետք է պատասխանատու որոշում կայացնի խաղաղ կարգավորման վերաբերյալ հենց հիմա՝ հետո ուշ կլինի:
«Ռուսաստանը բաց է խաղաղ բանակցությունների համար՝ հանուն դրանց հաջողության, այլ ոչ թե հանուն գործընթացի, ուստի չի ցանկանում դրանք քննարկել «բարձրախոսով»», հավելել է Պեսկովը:
Նա նաև հայտնել է, որ Պուտինն այսօր խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: