Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մեկ ժամում 12 ուկրաինական դրոն է խոցվել Աստրախանի մարզում և Կրասնոդարի երկրամասում. ՌԴ ՊՆ

Աստրախանի մարզի տարածքում ոչնչացվել է 7 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները մեկ ժամվա ընթացքում 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Աստրախանի շրջանում և Կրասնոդարի երկրամասում: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Նոյեմբերի 21-ին ժամը 8.00-ից մինչև 9.00-ն ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք. յոթը` Աստրախանի մարզի տարածքում և հինգը` Կրասնոդարի երկրամասի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։