ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայտնի է, թե Հայաստանի քաղհասարակությունից ովքեր են այսօր ժամանել Բաքու։ Տեղեկությունը հայտնում է «Ասպարեզ» պարբերականը։
Բաքու են ժամանել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։
Այս այցի համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 550 հազար դրամ:
Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: