ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Մեքսիկայի մասնակից Ֆաթիմա Բոշ Ֆերնանդեսը։
Երկրորդ տեղը զբաղեցրել Է Թաիլանդի ներկայացուցիչ Վինա Պավինա Սինգհը, երրորդ տեղում վենեսուելացի Ստեֆանի Ադրիանա Աբասալի Նասերն է։
Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Թաիլանդում։
74-րդ «Միսս Տիեզերքի» եզրափակիչը տեղի է ունեցել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում՝ Ցուցահանդեսների և համաժողովների IMPACT կենտրոնում։