ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Մի խումբ հայ փորձագետներ Երևանից չարտերային չվերթով առավոտյան ժամանել են Բաքու: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում:
Օդանավակայանում հայտնել են, որ հայկական ավիաուղիների ինքնաթիռը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր առաջին անգամ է վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը 17 մլն 550 հազար դրամ (45,6 հազար դոլար) էր հատկացրել, որ փորձագետների 5 հոգանոց խումբ պատասխան այցով մեկնի Բաքու:
Հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: