Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը 33 ուկրաինական դրոն է խոցվել Ռուսաստանի 6 շրջանների և Սև ծովի վրա. ՊՆ

Սմոլենսկի և Ռոստովի մարզերում 7-ական անօդաչու թռչող սարք է խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի 6 շրջանների և Սև ծովի վրա, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Անցած գիշերվա ընթացքում` ժամը 23.00-ից մինչև ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 33 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ Սմոլենսկի և Ռոստովի մարզերի օդում խոցվել է յոթական անօդաչու թռչող սարք, վեց սարք ոչնչացվել է Բելգորոդի մարզի, հինգը` Սև ծովի, չորսը` Ղրիմի և երկուսը` Վորոնեժի շրջանի և Կրասնոդարի երկրամասի երկնքում։
Ուկրաինական գրոհի հետևանքով Զապորոժիեում 44 հազար բաժանորդ զրկվել է էլեկտրականությունից
Հիշեցնենք` Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։