Արժանապատվության կամ կարևոր գործընկերոջ կորուստ. Զելենսկին՝ Թրամփի խաղաղության պլանի մասին

Վլադիիմիր Զելենսկին. Արխիվային լուսանկար
Զելենսկին ընդգծել է, որ ենթադրյալ խաղաղության պլանում անհրաժեշտ է հաշվի առնել Ուկրաինայի ազգային շահերը: Այս նպատակին հասնելու համար Կիևը կհամագործակցի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինան ապրում է իր պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը։ Ուկրաինայի ժողովրդին ուղված իր հրատապ տեսաուղերձում ասել է Վլադիիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ երկիրը կարող է ընտրության առջև կանգնել՝ կա՛մ ընդունել դժվարին 28 կետերը, կա՛մ մտնել ծայրահեղ ծանր ձմեռ՝ դիմակայելով հետագա ռիսկերին:
«Հիմա մեր պատմության ամենածանր պահերից մեկն է։ Այժմ Ուկրաինայի նկատմամբ ճնշումներն ամենածանրերից են։ Ուկրաինան կարող է հայտնվել շատ դժվար ընտրության առջև՝ արժանապատվության կորուստ կամ առանցքային գործընկերոջ կորստի վտանգ։ Կա՛մ բարդ 28 կետ, կա՛մ բարդագույն ձմեռ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նոր ծրագրի մասին խոսելով։
Նա նաև նշել է, որ Ուկրաինան մտադիր չէ «բարձրագոչ հայտարարություններ» անել, բայց կշարունակի սերտ համագործակցությունը Ամերիկայի և բոլոր գործընկերների հետ:
Զելենսկին ընդգծել է, որ ենթադրյալ խաղաղության պլանում անհրաժեշտ է հաշվի առնել Ուկրաինայի ազգային շահերը: Այս նպատակին հասնելու համար Կիևը կհամագործակցի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։
Ինչպես հաղորդում է «The Washington Post»-ը, ԱՄՆ-ն հայտարարել է, որ ռազմական աջակցությունն Ուկրաինային կարող է դադարեցվել, եթե Կիևը հրաժարվի ստորագրել Թրամփի խաղաղության ծրագիրը: Սպիտակ տունն ընդգծել է, որ սպառազինության և հետախուզական տեղեկատվության տրամադրումը կարող է դադարեցվել անգամ Եվրոպայի ֆինանսավորման դեպքում: Թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները գիտակցում են, որ ծրագրի իրագործման ժամկետները բավական սեղմ են, սակայն պնդում են, որ այն անհապաղ ընդունվի։