ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Երկու նոր ակտիվ կենտրոններ են շրջվում դեպի Արևի տեսանելի կողմը, որոնք առայժմ էական ազդեցություն չեն ունենում Երկրի շուրջ տիեզերական եղանակի վրա: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայում:
«Արևի ձախ արևելյան եզրին նկատվում է ակտիվության երկու նոր, բավականին խոշոր կենտրոնների ելքը դեպի Երկիր նայող կողմը»,-ասված է լաբորատորիայի Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նոր կենտրոնները չափավոր ակտիվություն են ցուցաբերում, և այս պահին դրանցում դեռևս ոչ մի անգամ M դասի(ուժեղ) բռնկում տեղի չի ունեցել, «էլ չասած X բարձր նիշի մասին»:
Միևնույն ժամանակ գիտնականները ենթադրում են, որ նման իրադարձությունների համար կան նախադրյալներ։