Արարատի մարզում ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին. կա զոհ

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, մարդատար մեքենայի վարորդին դուրս են բերել տեղի ուժերով. նա արդեն մահացած է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Արարատի մարզի Սիս բնակավայրի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը:
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին, ժամը 06։14-ին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից»,- ասված է հաղորդագրությունում:
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վարորդի մահը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին էլ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում էին բեռնատար գնացքը և ավտոմեքենան բախվել: Մեկ մարդ մահացել էր։