Արա Աբրահամյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի -Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հասարակական-քաղաքական արդիական օրակարգի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: