Զելենսկին պաշտոնապես ստացել է ԱՄՆ խաղաղության ծրագիրը

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ուկրաինական կողմը, որը վերջերս հետաձգել էր բանակցությունները մինչև տարեվերջ, այժմ ակտիվորեն ներգրավված է գործընթացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին ցանկանում է ուշադրությունը շեղել երկրում աղմկահարույց կոռուպցիոն սկանդալից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան կողմից պաշտոնապես ստացել է հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը, որը մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից պարզաբանել են, որ Զելենսկին ակնկալում է առաջիկա օրերին բանակցություններ վարել Թրամփի հետ: Դրանց ընթացքում նա մտադիր է քննարկել առկա դիվանագիտական հնարավորությունները և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հիմնական կետերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման նախագիծը: Հաղորդվում էր, որ փաստաթուղթը ներառում է 28 կետ: