Վարդան Ղուկասյանի որդուն տարել են անհայտ ուղղությամբ

Փաստաբանի խոսքով` Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ անհայտ պատճառներով հարկադրանքի միջոց են կիրառել և տարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, դիմակավորված անձինք առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Սպարտակ Ղուկասյանին դեռ չեմ տեսել, միայն գիտեմ, որ դիմակավորված անձինք Գյումրու քննչական վարչության շենքի դիմացից, որտեղ իրեն հարցաքննության են տարել՝ բոլորովին այլ գործով, անհայտ պատճառներով հարկադրանքի միջոց են կիրառել և տարել»,- ասել է փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է շորթմանը։ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը:
Հիշեցնենք` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավելի վաղ ասել էր, որ որդու դեմ նախաձեռնված իրավական գործընթացն իրականում իր դեմ է, բայց նման քայլերով իրեն չեն կոտրի։