Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է մեքենաներին ՌԴ Բելգորոդի մարզում. 2 խաղաղ բնակիչ է վիրավորվել

Բելգորոդ. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանում մի տղամարդ և մի կին են տուժել մարդատար ավտոմեքենաների վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնների հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերի գրոհների տակ է Գրայվորոնսկի շրջանը։ Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։ Գլոտովո գյուղում շարժման մեջ գտնվող մարդատար մեքենան FPV-դրոնի հարձակման է ենթարկվել։ Վիրավորվել է մի կին։ Նա ինքնուրույն դիմել է Գրայվորոնսկի կենտրոնական մարզային հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ականապայթյունային վնասվածք և բարոտրավմա։ Օգնություն ստանալուց հետո տուժածը կտեղափոխվի Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Մեքենան մոխրացել է»,-գրել է Գլադկովը իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ երկրորդ տուժածը վնասվածքներ է ստացել Ռոժդեստվենկա գյուղում մարդատար մեքենային դրոնի հարվածից: Տղամարդը բարոտրավմա և դեմքի բեկորային վնասվածքներ ունի, հետագա բուժման և հետազոտության համար կտեղափոխվի Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Ավտոմեքենան վնասվել է:
«Մոշչյոնոյե գյուղում FPV-դրոնը պայթել է առանձնատան տարածքում, կոտրվել են պատուհանները։ Երկրորդ դրոնը հարվածել է մասնավոր տանը, ինչի հետևանքով վնասվել են ապակիները, ճակատը, տանիքը և ցանկապատը։ Կոզինկա գյուղում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք նետելու հետևանքով առանձնատուն է քանդվել»,-նշել է մարզի ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։