ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը ստամբուլյան պայմանավորվածությունների շրջանակներում Ուկրաինային է փոխանցել զոհված զինվորների 1000 մարմին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ բանակցային խմբի աղբյուրը։
Նաև նշվել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել 30 զոհվածների մարմին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված սպաների և զինվորների 1000 մարմին, փոխարենը ստանալով 31 մարմին:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Ստամբուլի Չիրագան պալատում Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։ Կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։