ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ՌԴ Պետդուման լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որի համաձայն` պարտադիր բժշկական ապահովագիր կտրամադրվի 5 տարվա ապահովագրական ստաժ ունեցող աշխատանքային միգրանտներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համապատասխան փաստաթուղթը բյուջետային փաթեթի շրջանակներում սեպտեմբերի 29-ին Դումայի քննարկմանն է ներկայացրել ՌԴ կառավարությունը։ Փոփոխությունները կատարվել են «Ռուսաստանի Դաշնությունում պարտադիր բժշկական ապահովագրության մասին» օրենքում:
Ընդունված օրենքի համաձայն՝ աշխատանքային միգրանտներին պարտադիր բժշկական ապահովագիր կտրամադրվի (բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների) միայն այն դեպքում, եթե նրանք, ըստ ըստ գործող օրենսդրության, օրինական հիմքերով են աշխատում Ռուսաստանում և 3 տարվա փոխարեն կուտակել են հնգամյա ապահովագրական ստաժ: