Իրանի ԻՀՊԿ 2 զինծառայող զոհվել է ուսումնամարզական վարժանքների ժամանակ

ԻՀՊԿ մարտիկներ. Արխիվային լուսանկար
Հայտնի են զոհերի ինքնությունները, նրանք փորձառու զինվորականներ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում`խմբ.) երկու զինծառայողներ այսօր զոհվել են ուսումնամարզական վարժանքների ժամանակ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թեհրանի ռազմական ուսումնամարզական ճամբարում, որտեղ երիտասարդ զինվորներին սովորեցնում են զենքի հետ վարվելու կանոնները։
Զոհվել են փորձառու գվարդիականներ Աբդուլ Հոսեյն Չերաղին և Հոսեյն Շարբաթին: