Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը Վորոնեժին հարվածել են 4 ATACMS բալիստիկ հրթիռներով. ՌԴ ՊՆ

ATACMS հրթիռներ. Արխիվային լուսանկար
Ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից խոցված ATACMS հրթիռների բեկորները ընկել են Վորոնեժի մարզային գերոնտոլոգիական կենտրոնի և մանկատան վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 18-ին Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին՝ կիրառելով ԱՄՆ արտադրության չորս ATACMS հրթիռ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Վորոնեժ քաղաքի ուղղությամբ հակառակորդը ԱՄՆ արտադրության չորս ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ է արձակել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ՀՕՊ համակարգերի կողմից խոցված ATACMS հրթիռների բեկորներն ընկել են Վորոնեժի մարզային գերոնտոլոգիական կենտրոնի և մանկատան վրա։
«Ոչնչացված հրթիռների ընկած բեկորները վնասել են Վորոնեժի մարզի գերոնտոլոգիական կենտրոնի և մանկատան տանիքները, ինչպես նաև մեկ մասնավոր տուն։ Խաղաղ քաղաքացիների շրջանում զոհեր և տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է նաև, որ ռուսաստանցի զինվորականները արագ հայտնաբերել են ATACMS հրթիռների արձակման վայրը Խարկովի մարզում։ Հակահրթիռային մարտերի ընթացքում Ս-400 զենիթահրթիռային համակարգի և «Պանցիր» զենիթահրթիռահրանոթային համալիրի ռուսական մարտական ​​հաշվարկները խոցել են ATACMS-ի բոլոր հրթիռները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ-ը ուկրաինական 65 անօդաչու է խոցել ՌԴ չորս մարզերի, Սև ծովի և Ազովի ծովի վրա. ՌԴ ՊՆ