Նիգերիայում մի խումբ գրոհայիններ հարձակվել են եկեղեցու վրա, կան զոհեր

Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են Նիգերիայում քրիստոնյաների համակարգված հալածանքների և զանգվածային սպանությունների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Նիգերիայի Կվարա նահանգի Էրուկու քաղաքում մի խումբ գրոհայիններ հարձակվել են եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 3 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ականատեսներից մեկի տվյալներով՝ զինյալները ծխականներին, այդ թվում՝ հոգևոր հովվին, ավելի ուշ տարել են անտառ։
Զինյալները նաև հարձակվել են միջքաղաքային ճանապարհով ընթացող մեքենաների վրա՝ ստիպելով մարդկանց լքել տրանսպորտը և թաքնվել անտառում։
Ականատեսը հայտնել է, որ զոհվել է առնվազն 2 մարդ:
Նշենք, որ սա իսլամիստ զինյալների կողմից քրիստոնյաների վրա հարձակման առաջին դեպքը չէ։ Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են քրիստոնյաների համակարգված հալածանքների և զանգվածային սպանությունների մասին։ Հայտնի է առնվազն հարյուրավոր զոհերի մասին։
Քրիստոնեական համայնքի հազարավոր ներկայացուցիչներ ստիպված են եղել լքել իրենց տները և փրկություն գտնել այլ բնակավայրերում՝ հարազատների մոտ։ Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիգերիայի իշխանություններին մեղադրեց քրիստոնյաների դեմ հանցագործությունների մեջ՝ հայտարարելով, որ եթե իրավիճակը չշտկվի, ԱՄՆ-ը կդադարեցնի օգնությունը երկրին: