ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ համակարգերն անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 65 անօդաչու են խոցել Ռուսաստանի չորս մարզերի, Սև ծովի և Ազովի ծովի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում՝ նոյեմբերի 18-ի ժամը 23:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև նոյեմբերի 19-ի ժամը 7:00-ն (Մոսկվայի ժամանակով) ՀՕՊ հերթապահ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 16-ը ոչնչացվել է Սև ծովի վրա, 14-ական՝ Վորոնեժի մարզի և Կրասնոդարի երկրամասի, 11-ը՝ Բելգորոդի մարզի վրա։
Բացի այդ, 9 ԱԹՍ չեզոքացվել է Ազովի ծովի վրա և 1-ը` Բրյանսկի մարզի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։