Գիտնականներն այսօր արեգակնային թույլ բռնկումներ են կանխատեսում

Վերջին 24 ժամվա ընթացքում գեոմագնիսական իրավիճակը հանգիստ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երկրի վրա գեոմագնիսական իրավիճակն այսօր գրեթե հանգիստ կլինի, սպասվում է արեգակնային բռնկումների աննշան ակտիվություն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Ընդհանուր բնութագիրը գրեթե հանգիստ է։ Օրվա կանխատեսում. գեոմագնիսական իրավիճակը հանգիստ է։ Բռնկումների ակտիվությունը` աննշան բարձր», – ասվում է լաբորատորիայի Telegram–յան ալիքում։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գեոմագնիսական իրավիճակը նույնպես հանգիստ է եղել, արեգակնային բռնկումների ակտիվությունն էլ` աննշան բարձր։