Երևան – Երասխ ճանապարհին «Օպելը» դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին. կա զոհ

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik․ Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտիով և բախվել «Վոլվո» մակնիշի բեռնատարին»,–գրում է կայքը։
Բախման հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդների ինքնությունը պարզվում է։
Գեղարքունիքի մարզում բախվել են «Վազ», «Ֆորդ» և «Օպել» մակնիշների մեքենաները. կա 5 տուժած