Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

3 ժամվա ընթացքում Ռյազանի և Տամբովի մարզերի վրա ուկրաինական 11 անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ռյազանի մարզի վրա 8 անօդաչու է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ համակարգերը Ռյազանի և Տամբովի մարզերի վրա ուկրաինական 11 անօդաչու են խոցել, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 19-ին՝ ժամը 6:00-9:00-ը (Մոսկվայի ժամանակով), ՀՕՊ հերթապահ համակարգերը ուկրաինական ինքնաթիռատիպ 11 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 8-ը` Ռյազանի մարզի վրա և 3-ը` Տամբովի մարզի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ-ը ուկրաինական 65 անօդաչու է խոցել ՌԴ չորս մարզերի, Սև ծովի և Ազովի ծովի վրա. ՌԴ ՊՆ