ՇՀԿ երկրների մասնաբաժինը ստեղծարար ոլորտի ապրանքների արտահանման մեջ 37% է. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը . Արխիվային լուսանկար
Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ներուժը ստեղծարարական արդյունաբերության ոլորտում շատ ավելի մեծ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների մասնաբաժինը ստեղծարարական արդյունաբերության ոլորտի ապրանքների համաշխարհային արտահանման մեջ կազմում է մոտ 37%: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՇՀԿ անդամ պետությունների վարչապետների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
«Մեր տնտեսությունների աճի ևս մեկ կարևոր կետ են դառնում ստեղծարար ոլորտները։ Փորձագիտական գնահատումների համաձայն՝ նման ապրանքների համաշխարհային արտահանման մեջ ՇՀԿ երկրների մասնաբաժինը կազմում է մոտ 37 տոկոս: Մեր ներուժն ավելի մեծ է»,-ասել է ՌԴ վարչապետը։
Միշուստինը նշել է, որ ներուժը հնարավոր է լիարժեք բացահայտել համատեղ նախագծեր մեկնարկելու, այս ոլորտում ձեռներեցներին օգնելու մեխանիզմներ ներդնելու միջոցով:
«Ակնկալում եմ, որ բոլորն ակտիվորեն կմիանան նման խնդիրների լուծմանը։ Շանհայի համագործակցության կազմակերպության տարածքում տասնյակ միլիոնավոր տաղանդավոր մարդիկ են ապրում, և հարկավոր է աջակցել նրանց ստեղծագործական ծրագրերին»,-ընդգծել է Միշուստինը։
ՇՀԿ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն ընթանում է նոյեմբերի 17-18-ը Մոսկվայում: