ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Քննարկում «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի ժամանակ
© Photo : press office of MoD of RA
Նշվում է, որ Պապիկյանը ներկա է եղել նաև օդային ցուցադրություններին:
ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին:
ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել նոյեմբերի 16–ին: Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում են պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։