Ուժայինները ձերբակալել են Խերսոնի մարզի երկու բնակչուհու, որոնք Կիևին տվյալներ են փոխանցել ՌԴ զինծառայողների մասին:
ՌԴ ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ կանայք հավաքել և Telegram-ի միջոցով Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներին են փոխանցել տեղեկություններ զինծառայողների տեղակայման վայրերի, ՌԴ զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժի երթուղիների մասին՝ անձնակազմին կորուստներ պատճառելու, սպառազինությունը ոչնչացնելու, ինչպես նաև մարտական առաջադրանքների կատարումը խափանելու նպատակով:
Փաստի առթիվ քրեական գործեր են հարուցվել լրտեսության վերաբերյալ։